Մոսկվայի «Յուժնոյե Մեդվեդկովո» շրջանի բնակարաններից մեկում մարտի 19-ին մահացած հայտնաբերված անչափահաս տղան (ծնված՝ 2007թ.-ին) ՀՀ քաղաքացի է եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
ՌԴ իրավապահ մարմինների կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության համաձայն ՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտանոթային անբավարարությունը։
Երեխային անգիտակից վիճակում հայտնաբերել էր մայրը։ Քաղաքացին ի ծնե ունեցել է մանկական ուղեղային կաթված։