Կասիլյասը երկարաձգել է պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պորտուն» պաշտոնապես երկարաձգեց պայմանագիրը Իկեր Կասիլյասի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Իսպանացի դարպասապահը պորտուգալական ակումբում կմնա մինչև 2021 թվականը:
Հիշեցնենք, որ 37-ամյա դարպասապահը արդեն իր 4-րդ մրցաշրջանն է անցկացնում «Պորտուի» կազմում՝ 2015 թվականին «Ռեալից» տեղափոխվելուց հետո: «Պորտուի» կազմում Իկերն անցկացրել է 149 հանդիպում, մեկ անգամ դարձել Պորտուգալիայի չեմպիոն և երկու անգամ՝ սուպերգավաթակիր:




Լրահոս