«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարել և ներկայիս 6 ամսվա փոխարեն, միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո թույլատրել զինվորին տանել մարտական հերթապահության՝ առաջնագիծ: Նախագիծն ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի օրակարգում եւ հարցը ներկակացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Հարցը ներկայացնելիս Տոնոյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների պատրաստվածության գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով հաստատված մարտական պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին հինգ ամիսների ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համապատասխան պատրաստության և զինվորական մասնագիտության ուսուցման, ստորաբաժանման կազմում ներդաշնակման և գործելու ամբողջական ցիկլը, որի արդյունքում զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստվածություն՝ մարտական հերթապահությունում ընդգրկվելու համար:
Այսինքն, որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության ծրագիրն անցնելու չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ: