Վարդան Ղուկասյանի փեսայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նույն հատկանիշներով նաև քրեական գործ է հարուցվել: Վարդան Ղուկասյանի փեսայի նկատմամբ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց:Հիշեցնենք, որ մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու 47 ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Ինչպես հայտնի է`նախօրեին Գյումրի քաղաքի՝ 1972 թվականին ծնված բնակիչը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ:  ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` դանակահարողը եղել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան` Հովհաննեսը, որին էլ իրավապահները փնտրում են:




Լրահոս