«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ներսում կռիվ է ընկել: Բանն այն է, որ մարտի 18-ին Ազգային ժողովի աշխատակազմի կողմից պարգեւատրում է եղել աշխատակազմի անդամներին, սակայն ոչ բոլորին: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, նույն վարչության մեկ աշխատակից ստացել է, մեկ այլ աշխատակից` ոչ: Իսկ ԱԺ աշխատակազմը ոչ մի տրամաբանական բացատրություն չի տվել` ասելով, թե այլ սկզբունքներով են աշխատում: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանին, որը նշեց, որ դա ոչ թե պարգեւատրություն է եղել, այլ խրախուսական հավելավճար:
«Սա խրախուսական է եղել, այսինքն` լավ աշխատելու դիմաց հավելավճար»,- նշեց նա: Դիտարկմանը` ինչպես է որոշվել, թե ով է լավ աշխատել, Մելիքսեթյանը նշեց. «Առաջադրանքների կատարումով, ժամկետների մեջ ներկայացնելով, չզլանալով աշխատել եւ այլն»: Մելիքսեթյանը դժվարացավ թվեր նշել խրախուսական պարգեւի արժանացածների վերաբերյալ, սակայն ասաց, որ չստացած աշխատակիցները նամակ էին գրել աշխատակազմի ղեկավարին եւ արդեն պատասխան նամակը ստացել են:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: