ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի ընկերությանը դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդեմ նախկին պատգամավորի «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» փակ բաժնետիրական ընկերությանը դատի են տվել։

Մասնավորապես հայտնի դարձավ, որ մարտի 20-ին Հայկ Սարդարյանը, Արթուր Սահակյանը, Վահան Սարդարյան դիմել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում են, որ «Դերժավա-Ս» ՓԲ ընկերությանը տրամադրի իրենց հասանելիք վերջնահաշվարկ։ Ենթադրվում է, որ վերոնշյալ անձինք աշխատել են ընկերությունում, սակայն ավելի ուշ ազատվել են, իսկ ՓԲԸ-ն այդպես էլ իրենց վերջնահաշվարկ չի տվել։

 




Լրահոս