Ինքը չափահաս մարդ է, ես ի՞նչ ասեմ. Վարդան Ղուկասյանը` փեսայի հետախուզման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Հովհաննեսի նկատմամբ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ու հետախուզում է հայտարարվել:

Ղուկասյանի փեսայի նկատմամբ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց: Հիշեցնենք, որ մարտի 10-ին հայտնի դարձավ, որ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու 47 ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զանգահարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին, սակայն ԽՍՀՄ տարիներին բանակից «գժի թղթով» ազատված Ղուկասյանը հարցը լսելուն պես կորցրեց ինքնատիրապետումը, լրագրողի հասցեին վիրավորական արտահայտություններ տեղաց: Այնուհետեւ հանգստանալուց հետո ասաց. «Ինքը չափահաս մարդ է, կարող է իր տեղը պատասխան տալ, ծնողները կարող են իրա տեղը պատասխան տալ, ես ի՞նչ ասեմ: Սուտ է դա: Էլ ինձ նման հարցերով չանհանգստացնեք»:




Լրահոս