Այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Հայաստանի ողջ տարածքում համապետական շաբաթօրյակ է իրականացվում:
Մաքրման աշխատանքներ են իրականացվում քաղաքի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիանյանն ավելի վաղ կառավարության նիստում կոչ էր արել ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին։