Երևանում վաղ առավոտից մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակը: Մաքուր ու կանաչապատ մայրաքաղաք ունենալու գործին այսօր միացել է նաև «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը: Ընկերության աշխատակիցները շաբաթօրյակը սկսել էին վաղ առավոտյան:
«Երևան Սիթի»- սուպերմարկետի Ավանի մասնաճյուղի տնօրեն Գագիկ Հակոբյանն աշխատակիցների հետ միասին սուպերմարկետի հարակից տարածքում մաքրություն էր իրակացնում: Բացի տարածքը մաքրելուց ընկերության աշխատակիցները նաև ծառ տնկեցին:
«Երևան Սիթի» սուպերմարկետի Կոմիտասի մասնաճյուղի աշխատակիցներն էլ` տնօրեն Ստեփան Սարգսյանի գլխավորությամբ մաքրության համար ավելի լայն տարածք էին նախատեսել եւ բացի սուպերմարկետի հարակից տարածքը մաքրելուց որոշել էին մաքրել նաև դիմացի փողոցն ու այլ տարածքներ:
«Մաքուր Երևան» կարգախոսին համահունչ տարածքի մաքրություն էին իրականացնում նաև Փակ շուկայի աշխատակիցները` տնօրեն Դավիթ Ազարյանի գլխավորությամբ:
Նախատեսված է, որ այսօր մայրաքաղաք Երևանում պետք է տնկվի շուրջ 5 հազար ծառ, եւ Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը եւս անմասն չի մնա այդ գործընթացից:
Մանրամասները` տեսանյութում