Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն Արցախ կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի հետ: Պատգամավորը սոցիալական ցանցի իր էջում գրել է.
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի հետ զրուցեցինք զինծառայողների և զինված ուժերի անձնակազմի իրավունքներից, առաջնագծի տեխնիկական հագեցվածությունից և Պաշտպանական բանակի արդիականացման ծրագրերից։
Հետաքրքիր ու կարևոր զրույց էր։
Արցախի սահմաններն ամո՛ւր են…»: