Մարտի 25-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Արծվաշեն հայանքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը, Ռուզաննա Մխիթարյանը, Արտիկ Առաքելյանը, «Արծվաշեն և որդիներ» Հայրենակցական ՀԿ նախագահ Յուրա Հուլյանը և «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը կխոսեն արծվաշենցիների` կառավարության 2009 թվականի որոշումով հատկացված փոխհատուցման կատարման պահանջի եւ դրա չկատարման դեպքում հավաքված 300 ստորագրության գործընթացն ավարտին հասցնելու եւ ՌԴ տեղափոխվելու վերջնական որոշման մասին:
***
Մարտի 25-ին` ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը կխոսի հարկային օրենսգրքի փոփոխությունների, տնտեսական զարգացման իրական հեռանկարների ու անհրաժեշտ քայլերի մասին, ինչպես նաև կանդրադառնա ներքաղաքական զարգացումներին:
***