«Վեոլիա Ջուր»-ը ևս մասնակցեց մաքրման և խնամքի աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր համապետական շաբաթօրյակի աշխատանքերին ակտիվորեն ներգրավվեց նաև «ՎեոլիաՋուր» ընկերությունը: Շաբաթօրյակի  շրջանակներում ընկերության ավելի քան հազար աշխատակիցներ հանրապետության մայրաքաղաքում և բոլոր մարզերում, Աշոցքից մինչև Մեղրի, Գյումրիից մինչև Վարդենիս, մասնակցեցին մաքրման և խնամքի աշխատանքներին:

Աշխատանքների արդյունքում մաքրվեցին կարգի բերվեցին ջրաղբյուրներն իրենց սանիտարական գոտիներով հանդերձ, խոշոր և բնակավայրերում տեղակայված բակային պոմպակայանների և այլ ինժեներական կառույցների տարածքներ, հավաքվեցին և վերացվեցին ձմռան ընթացքում կուտակված աղբը, կոտրատված ճյուղերը, հին օգտագործված մեխանիզմները և այլն:

Իհարկե ջրային տնտեսության բոլոր կառույցները գտնվում են«ՎեոլիաՋուր» ընկերության ամենօրյա խնամքի և հոգածության ներքո, սակայն մի կողմից տնտեսությունը ահռելի մեծ է, մյուս կողմից մենք նոր ենք թոթափում ձմռան հետևանքները:

Այժմ գարնան մեկնարկի հետ աշխատանքային լայն ճակատ է բացվել և ջրային տնտեսությունը պետք է նախապատրաստել գալիք եղանակային պայմաններին: Առջևում գարուն է, սպասվում են անձրևային սեզոններ, ինչին հաջորդելու է ամառվա տապը՝ ջրի ավելի  մեծպահանջարկով, և ընկերության ինժեներական կառույցների խնամքն ու մաքրությունը՝ բնության մարտահրավերներին դիմակայելու և սպառողներին անխափան ջրամատակարարում իրականացնելու համար, առավել կարևոր է դառնում:

Ընկերության աշխատակիցները, սակայն, չսահմափակվեցին միայն ջրամատակարարման ենթակառուցվածքի տարածքներով. մեզ շրջապատող բակերի, այգիների և խաղահրապարակների մաքրությունը ոչ պակաս  կարևոր է մեզ համար: Մեր շրջայցի ժամանակ տեսանք,  թե Երևանի Քանաքեռ թաղամասի «Քանաքեռվերին» ՕԿՋ-ին հարակից տարածքում, որտեղ տեղակայված է պոմպակայանը և  որը նաև որպես խաղահրապարակ է ծառայում շրջակա հինգ շենքերի երեխաների համար, ինչ ջանասիրությամբ էին ընկերության «Արևմուտք» ՏՏ Զեյթուն տեղամասի աշխատակիցները մաքրում և կարգի բերում տարածքը, ներկում նստարանները, վարժասարքերը: Երեխաների ուրախությունը արված աշխատանքի լավագույն գնահատականն էր:

Կից ֆոտոշարքով ներկայացնում ենք«Վեոլիա Ջրի» շաբաթօրյակը Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն և Մալաթիա Սեբաստիա համայքներում:




Լրահոս