«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի էջում գրառում է կատարել․ «Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ քննարկեցիք զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր։
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների օրենսդրությունների տարբերություններով պայմանավորված մարդու իրավունքների խախտումների համակարգային պատճառների վերացմանը միտված հնարավոր քայլերի անհրաժեշտությունը։
Արցախի Հանրապետության բնակիչների իրավունքների՝ Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումների ու սահմանափակումների միջազգայնացմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։
Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավման նպատակով կազմակերպվելիք փորձի փոխանակման ու խորհրդատվությունների մեխանիզմների ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի գործադրման հաջորդականությունը։
Արդյունավետ հանդիպում էր…»