Մարտի 26-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 26-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ գիտության ոլորտի ներկայացուցիչների կողմից կազմված, համացանցում տեղադրված և ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին փոխանցված «Բանտարկե՞լ Լևոն Տեր-Պետրոսյանին» հանցագործության մասին հայտարարության վերաբերյալ։ Հայտարարությանը մարտի 14-ին անդրադարձել է ԱԱԾ-ն, իսկ մարտի 18-ին դրել այն քննարկման։ Հայտարարության նպատակը, պահանջները և ակնկալիքները նոր իշխանությունից։

Բանախոսներն են՝

Էդուարդ Մանուկյանը – տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վահան Համազասպյանը – տեխնիկական գիտությունների դոկտոր,
«Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ

Էդուարդ Մանուկյանը ասուլիսի մասին տեղյակ է պահել Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակին և նրան հրավիրել բանավեճի

***

Մարտի 26-ին, ժամը 14:00-ին, Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանը տեղի է ունենալու Հինդիի համաշխարհային օրվաննվիրված միջոցառում:

Ներկա է լինելու ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը:

***

Մարտի 26ին՝ ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանը:

 ԹԵՄԱ՝   ՀՀ զինվորականների սահմանդրական և օրենսդրական իրավունքների ոտնահարումը. խնդրի լուծման հեռանկարները:

***

Մարտի 26-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը և փաստաբան Գուրգեն Գրիգորյանը:

Թեման՝ Արմավիր-Երևան երթուղում 7 անօրինական գծեր են շահագործվում, որոնք վաճառել է Տրանսպորտի և կապի նախարարությունը, երթուղին սպասարկող վարորդներն անժամկետ բողոքի ակցիաներ են սկսել իրենց իրավունքները  վերականգնելու համար:

***

Մարտի 26ին՝ ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանը: 

 ԹԵՄԱ՝   ՀՀ զինվորականների սահմանդրական և օրենսդրական իրավունքների ոտնահարումը. խնդրի լուծման հեռանկարները:

***

Մարտի 26-ին՝ ժամը 13:00-ին  «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի «Քլիներս» ՍՊԸ-ի տնօրեն Գարուշ Պապիկյանը:

ԹԵՄԱ՝  ԱԺ աշխատակազմի մաքրուհիների բողոքն ընդդեմ  «Քլիներս» ՍՊԸ-ի. որքանո՞վ է մաքրուհիների բողոքը հիմնավոր.  բարձրացրած աղմուկի իրական պատճառները  և «Քլիներս» ՍՊԸ-ի գործառույթը:




Լրահոս