ՖՈՏՈ․ Մանրամասներ վարչապետի և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:

Ողջունելով ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է մեր երկրի զարգացման օրակարգին վերաբերող տարբեր հարցեր քննարկելու համար:

Իր խոսքում կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ տնտեսական ներկայիս իրավիճակին, խոսել տնտեսական հեղափոխության ուղղությամբ իրականացվող քայլերի և տնտեսական զարգացման մոդելի մասին՝ ընդգծելով, որ տնտեսական բարենպաստ իրավիճակը կնպաստի Զինված ուժերում առկա հարցերի արագ լուծմանը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների համար նպաստավոր պայմանների ստեղծման և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները, որոնք շարունակական են լինելու և միտված են լինելու ԶՈՒ ծառայողների համար շոշափելի արդյունքների ապահովմանը:

Պատասխանելով ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հարցերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներին, տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և զարգացումներին, հանգամանալից խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին, մանրամասներ ներկայացրել հարևան Վրաստանի վարչապետի հետ վերջին հանդիպման վերաբերյալ և այլն:




Լրահոս