Ս/թ մարտի 27-ին, ժ. 18:00-ին՝ Հ. Պարոնյանի անվան թատրոնում կկայանա հանդիպում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ:Նույն օրը՝ ժ. 19:00-ին՝ Հ. Պարոնյանի անվան թատրոնում կանցկացվի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված է հայ ականավոր թատերական գործիչ, Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին:
***
Մարտի 27-ին, ժամը 11:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։Թեմա՝ Հայաստանում իրականացված ներդրումներն ու դրանց ծավալները, ի՞նչ է անհրաժեշտ նոր ներդրումներ ներգրավելու, Հայաստանը ներդրումային գրավիչ երկիր դարձնելու համար։
***
Մարտի 27-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա Պատանի իրավապահների ասուլիսը։Թեման՝ «Պատանի իրավապահ»-ները Հայաստանում։ Նրանց դերը պետության և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում։ Արդարադատական և սոցիալական արդարության վերականգման ոլորտում ծառացած խնդիրների, պատժի նպատակների, կրկնահանցագործության դեմ համակարգային պայքարի և հասարակության առողջացման հարցերի վերաբերյալ նրանց պատկերացումները, ոլորտի կարգավորմանն ուղղված առաջարկենրը իշխանություններին ու համագործակցության հեռանկարները»։
***
Հարգելի գործընկեր, մարտի 27-ին, ժամը 13։30-ին ԱԺ N334 սենյակում (բրիֆինգների դահլիճ) տեղի կունենա Լուսավոր Հայաստան խմբակցության մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացնենք Կառավարության կառուցվածքի այլընտրանքային առաջարկը։
***
Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: ԹԵՄԱ՝ պետական լիազոր մարմինների անգործությունն ու անօրինական գործառույթները:
***
Մարտի 27-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ադրբեջանահայերի ասամբլեա հ/կ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ. ակնկալիքներ և հնարավոր զարգացումներ:
***
Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:ԹԵՄԱ՝ հայ-ադրբեջանական սահմանում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը. սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպում:
***
Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
ԹԵՄԱ՝ պետական լիազոր մարմինների անգործությունն ու անօրինական գործառույթները: