Այս տարի Հայաստանի բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 միլիարդ դրամով: Այս մասին խորհրդարանում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջին տարիների համար նախատեսվածից ավելի գումարի հավաքումը աննախադեպ երևույթ է:
Վարչապետի խոսքով` հավելյալ եկամուտների շնորհիվ հուլիսի 1-ից 10%-ով կբարձրանա զինծառայողների աշխատավարձերը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ նույն չափով հանրակրթական դպրոցների 38 հազար ուսուցիչների աշխատավարձերը:
«Լրացուցիչ եկամուտները ստվերի դեմ վարած քաղաքականության արդյունքն են: Այս գործընթացում ռեպրեսիվ մեթոդներ չեն կիրառվում, այլ վերլուծության, երկխոսության մեթոդով է արվում: Մյուս գործոնը քաղաքացիների ու կառավարության համագործակցությունն է: Փաշինյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիները արձագանքում են կառավարության կոչերին ու մասնակցում են ստվերային տնտեսության դեմ պայքարին՝ որևէ գնում անելիս ՀԴՄ կտրոն պահանջելով»,- հավելել է Կառավարության ղեկավարը: