Աստղերը բարեհաջող օր են խոստանում․ մարտի 28-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Այսօր հնարավոր է ֆիզիկական և զգացմունքային գերլարվածություն: Բարձրանում է վնասվածքների հնարավորությունը, սրվում են կոնֆլիկտները: Անվտանգությունը մեծամասամբ կախված է նրանից, թե որքանով եք ինքներդ ձեզ տիրապետում: Մի՛ զբաղվեք գործերով, որոնցում անհրաժեշտ փորձ չունեք, վստահե՛ք մասնագետներին: Մի՛ սկսեք գործունեության նոր շրջան: Տհաճ իրադրություններից խուսափելու համար, մի՛ շտապեք, լավ մտածե՛ք գործողությունների ծրագիրը:

Ցուլ

Ցուլերին աստղերը ևս մեկ բարեհաջող օր են խոստանում: Մի՛ շտապեք կոպիտ միջոցներ կիրառել՝ նույնիսկ, եթե ներսում ամեն ինչ եռում է և ցանկանում եք արագ արձագանքել: Հեռու մնացե՛ք նյարդայնացնող և չափազանց ակտիվ մարդկանցից, ովքեր կարող են ձեզ ստիպել ապրել իրենց խնդիրներով: Եթե տանը հանգիստ չէ, ժամանակ անցկացրե՛ք բարեկամների կամ ընկերների մոտ: Հարմար օրեր են թեյի սեղանի շուրջ մտերմիկ զրույցների համար:

Երկվորյակ

Չնայած շփման ձգտմանը՝ շատ Երկվորյակներ այսօր լռակյաց են: Կարող եք տարվել վիրտուալ շփումներով, օրագրային գրառումներով, ինքնավերլուծությամբ: Շփվել ավելի լավ է նրանց հետ, ովքեր կարեկցում են ձեզ, գիտեն ձեր անձնական գաղտնիքները: Կերակուր և ըմպելիք ընտրելիս լսե՛ք օրգանիզմի ազդանշանները, մի՛ ստիպեք ձեզ ինչ-որ բան ուտել՝ հանուն օգտակարության: Հնարավոր են որոշ հաջող ձեռքբերումներ, շահավետ պայմանավորվածություններ:

Խեցգետին

Չափազանց մեծ ակտիվությունը կարող է հանգեցնել ֆիզիկական հյուծվածության, սակայն շատ Խեցգետինների այն ուղղակի անհրաժեշտ կլինի: Աշխատանքային խնդիրները մի՛ տարածեք անձնական շփումների վրա, մի՛ զայրացեք մտերիմների վրա: Լարված վեճերը կարող են ձեզ զգացմունքայնորեն հյուծել: Եթե շփման մեջ ներդաշնակություն է հաստատվել, մի՛ ձգտեք ակտիվորեն լավացնել իրադրությունը, այլապես հետագա զարգացման փոխարեն կարող եք ամեն ինչ փչացնել: Ավելի զգույշ վարվե՛ք տեխնիկայի հետ: Երեկոյան արժե թուլանալ: Դրանում կօգնի սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտությունը:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել սեփական խոցելի կետերին: Իրադրությունը կարող է ի ցույց դնել ձեր ոչ թե ուժը, այլ բնական թուլությունները, օրինակ՝ քրոնիկ հիվանդությունները, գաղտնի կապվածությունները, թաքնված վախերը: Հնարավոր է հուզմունք՝ կապված ինչ-որ գործի վերջնական փուլի հետ: Արտաքին մակարդակում կարելի է զբաղվել սեփականության պաշտպանությամբ: Պաշտպանության կարիք կարող է ունենալ ոչ թե ձեր տունը, այլ, օրինակ՝ վիրտուալ սեփականությունը՝ անձնական կայքը, հեղինակային իրավունքները:

Կույս

Տրամադրությունը կախված է իրադրության նկատմամբ վերաբերմունքից: Կոնկրետ նախաձեռնությունը կարող է խափանվել, սակայն սնունդ տալ խելքի համար և ամրացնել անհրաժեշտ կապերը: Օրվա ամենաարժեքավոր արդյունքը հաստատված վստահությունն է: Կարող եք ոչնչից չզգուշանալ, եթե գործերում ունեք լավ միջնորդ, հուսալի գործընկեր, հասկացող ընկեր: Ամուսնացած կամ ամուսնանալ պատրաստվող Կույսերին խորհուրդ չի տրվում տարվել ընկերների հետ շփմամբ կամ ժամանակ անցկացնել պատահական մարդկանց հետ:

Կշեռք

Կշեռքներին այսօր դժվար է սերտ շփման մեջ մնալ ինչ-որ մեկի հետ: Ավելի քիչ շփվեք նրանց հետ, ովքեր ձեզ նյարդայնացնում են, փորձում են հավասարակշռությունից դուրս բերել: Խաղաղ նախաձեռնությունները լավագույն արդյունքը կտան առավոտյան: Որքան մոտենում է երեկոն, այնքան ավելի է մեծանում հարաբերություններում սրման հավանականությունը: Եթե զուգընկերը խուլ է մնում ձեր ցանկություններին, հանգիստ թողե՛ք նրան և զբաղվե՛ք ձեր գործերով:

Կարիճ

Հարաբերություններում ցանկալի է պահպանել հավասարակշռությունը: Էներգիայի ավելցուկը կարող եք կիրառել այլ ոլորտում, օրինակ՝ օգնել ձեզանից թույլերին: Անձնական գործերում կենտրոնացե՛ք ռոմանտիզմի և ստեղծած հարմարավետությունից հաճույք ստանալու վրա: Հարմար օր է սիրային նամակագրության, միասին ճանապարհորդության, նշանադրության համար: Փոխադարձ զգացմունքները կուժեղացնեն նմանատիպ վերաբերմունքը բարոյական, էսթետիկ և հոգևոր արժեքների նկատմամբ:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար երկիմաստ օր է: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ուղով եք գնացել նախօրեին: Եթե ճիշտ տեմպ և տոն եք ընտրել, ամեն ինչ լավ կլինի: Սխալ ռազմավարությունը կարող է տհաճություններ պատճառել, քանի որ այսօր դժվար է կտրուկ թեքվել այլ ուղղությամբ: Ամեն դեպքում, սուր զգացմունքները ձեզ համար ապահովված են: Անմոռանալի տպավորություն կարող է թողնել սիրային հանդիպումը կամ ինչ-որ արգելքի հաղթահարումը: Սպորտով կամ այլ էներգիակլանիչ գործունեությամբ զբաղվելիս ձեզ ռիսկի եք ենթարկում: Պաշտպանության միջոցներ ձեռնարկե՛ք:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օրը ցույց կտա, թե որքան դիմացկուն են անհրաժեշտ կամ մտերիմ մարդկանց հետ նրանց փոխհարաբերությունները: Որքան ուժեղ է կապվածությունը և գործնական հետաքրքրությունը, այնքան ավելի ցավալի կլինի դիմադրությունը և ավելի կարևոր կլինի խաղաղությունը պահելը: Եթե ձեր դեմ պատերազմական գործողություններ են սկսել, փորձե՛ք արհամարհել հարձակումը: Իմաստուն որոշում կլինի հարվածին հարվածով չպատասխանելը և չեզոք դիրք գրավելը: Ամուսնության մեջ կարևոր է չվիճել կենցաղային մանրուքների պատճառով:

Ջրհոս

Օրը դինամիկ կլինի, եթե բնույթով փրկարար կամ պաշտպան եք, սիրում եք ծառայություններ մատուցել: Հավանականություն կա կոտրվածքների կամ թեթև վնասվածքների: Լարվածությունը կարող է սրել ձեր կամ ուրիշի էմոցիոնալ ռեակցիան: Շատ Ջրհոսներ կարող են տագնապել կոնկրետ մարդու կամ համատեղ աշխատանքի արդյունքի համար: Տագնապի ազդանշաններին արձագանքե՛ք անհապաղ: Միաժամանակ ձգտե՛ք խնդրահարույց իրադրություններ չառաջացնել:

Ձկներ

Օրը խոստանում է ցանկությունների իրագործում: Միևնույն ժամանակ այն կապահովի սուր զգացմունքներ, որոնք անհրաժեշտ են ակտիվ և ստեղծագործ Ձկներին: Բացառված չեն հուզմունքները, ինքնաբուխ գործողությունները, չնախատեսված ծախսերը: Կարող են սրվել մտերիմ անձնավորության կամ երեխայի բնավորության խնդրահարույց գծերը: Սիրո մեջ հնարավոր է զգացմունքները սկանդալով, քմահաճույքով, խանդի տեսարանով ջերմացնելու գայթակղություն, սակայն սահմանը մի՛ անցեք, ժամանակին երկխոսության մեջ մտե՛ք. ձեր մեկ խոսքն անգամ կարող է մեղմել իրադրությունը:




Լրահոս