«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեզանում պարբերաբար սոցհարցումներ են արվում ԱԱԾ-ի կողմից, նման ուսումնասիրություններ են անում նաեւ օտարերկրյա վերլուծական կենտրոնները՝ հասկանալու, թե ինչ վարկանիշ ունի գործող իշխանությունը, եւ հասարակական տրամադրությունների ինչ տատանումներ են արձանագրվում մեզանում։
Մենք տեղեկացանք, որ ամերիկյան մի կազմակերպության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի վերջին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 51 տոկոսի կարգի է եղել եւ նվազելու միտում ունի։ Հակառակը՝ ոչինչ չանելով, ռեյտինգի բարձրացում են արձանագրել Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն՝ 4-ից մոտ 8 տոկոսի հասնելով, եւ ՀՅԴ-ն, որի վարկանիշն աճել է մոտ 1,5 տոկոսով։ Այս ցուցանիշները փոքր տատանումներով համընկնում են հայկական սոցհարցումների արդյունքներին։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: