«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Մաքսային կարգավորումների մասին օրենքում եւ հնարավորություն տալ Հայաստան մշտական բնակության եկող ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց ավելի արտոնյալ պայմաններով իրենց անձնական գույքը բերել Հայաստան:
Եթե գործող օրենսդրությամբ ՀՀ մշտական բնակության ժամանող անձ է համարվում նա, ով վերջին 5 տարում բնակվել է ՀՀ-ից դուրս, ապա նոր կարգավորումներով այդ ժամկետը դառնում է մեկ տարի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: