«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Երեւանի մի քանի մանկապարտեզների աշխատողներ: Նրանց պատմելով` իրենց զգուշացրել են, որ աշխատավարձերի բարձրացման սպասեն սեպտեմբեր ամսին, այնինչ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր, որ աշխատավարձերի բարձրացումը տեղի կունենա մարտին կամ ապրիլին: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին:
Մեր հարցին ի պատասխան` մամուլի խոսնակն ասաց. «Աշխատավարձերի բարձրացումը լինելու է ապրիլի 1-ից: Այսինքն` ապրիլի վերջ մայիսի սկիզբ արդեն բարձրացած աշխատավարձ կստանան»: Հիշեցնենք, որ քաղաքապետը հայտարարել էր, որ Երեւանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 20 տոկոսով կբարձրանան: Ցանկից դուրս են մնալու տնօրեններն ու փոխտնօրենները: