Ով ուղեկցեց Նիկոլ Փաշինյանին. խորհրդավոր զրույց է կայացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի նիստի առաջին ընդմիջմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դահլիճից դուրս գալով, ուղեւորվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության սենյակ, որը իր նախկին աշխատասենյակն էր, երբ «Ելք» խմբակցության ղեկավարն էր: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ընդմիջումից հետո վարչապետը նիստի եկավ հենց Էդմոն Մարուքյանի ուղեկցությամբ:

Վերջինս, լրագրողների հարցին ի պատասխան, ասել էր, թե վարչապետն իրեր ուներ թողած իր մոտ` չհրկիզվող պահարանում, եւ հենց դա է վերցրել, այլ քննարկում չի եղել: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարուքյանի եւ Փաշինյանի միջեւ մի փոքր զրույց է եղել կառավարության կառուցվածքի մասին: Մարուքյանը Փաշինյանին խորհուրդ է տվել հրաժարվել Մշակույթի նախարարությունը միավորելու մտքից՝ նույնիսկ նշելով, թե մի քանի ամիս անց Փաշինյանը կանգնելու է այն նորից տարանջատելու անհրաժեշտության առջեւ:




Լրահոս