Բժիշկների մասնակցությամբ ծեծկռտուք` Արթիկի բժշկական կենտրոնում. News.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

News.am-ը գրում է. «Վերջերս բժիշկների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Արթիկի բժշկական կենտրոնում։ NEWS.am-ի տեղեկություններով՝ հիվանդանոցի անեսթեզիոլոգ Հովհաննես Պետրոսյանը եւ նրա գործընկերը՝ Տիգրան Մահուրյանը վիճաբանել են հիվանդանոցի բուժքույրերից մեկի ամուսնու հետ, ապա՝ հարվածներ հասցրել միմյանց։

Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից՝ նշելով, որ վիճաբանությունը տեղի է ունեցել մարտի 15–ին հիվանդանոցի մուտքի մոտ։

Ոստիկանությունից հայտնեցին, որ մարտի 25–ին հիշյալ դեպքի կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, այնուհետեւ գործի նյութերն ուղարկվել են դատախազություն՝ որոշման օրինականությունը ստուգելու նպատակով։

NEWS.am–ին ահազանգած Արթիկ քաղաքի բնակչուհու խոսքով՝ ծեծկռտուքը կազմակրեպել են Մահուրյանն ու Պետրոսյանն, որոնք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հովանավորյալներն են, իսկ ԲԿ–ի տնօրենը նրանց ընկերն է»։

Մանրամասները` այստեղ:




Լրահոս