ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն էր այցելել նաև ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշեց, թե ՀՀԿ-ն շարունակել է Նավասարդյանի գիծը եւ հիմա էլ նոր իշխանություններին քննադատում են հանուն Հայաստանի։
«Նրա երազած ՀՀԿ-ն վերադառնում է։ Ով որ գալիս է ՀՀԿ, որ դառնա իշխանություն եւ ինչ-որ բան վերցնի, նա անելիք չունի։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանը վերադառնա», – նշեց նա;
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: