Նվազագույն կենսաթոշակը 25 հազար 500 դրամ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանում նվազագույն կենսաթոշակը շեմը 25 հազար 500 դրամ սահմանելու մասին նախագիծը։

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 111 պատգամավոր:

Նախագծով մտցվում է նոր ինստիտուտ` նվազագույն կենսաթոշակի չափ: 25 հազար 500 դրամից ցածր կենսաթոշակ ստացող Հայաստանում չի լինելու:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև կառավարության կողմից ներկայացված ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Գորգիսյանը քվեարկությունից առաջ նշեց, որ իրենք խմբակցության անունից օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկներ կներկայացնեն, սակայն այս փուլում կողմ են քվեարկելու նախագծին: Նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր, դեմ` 1-ը:




Լրահոս