«Դուխներդ չգցեք». Հայկ Մարությանի նախազգուշացումից հետո «Սանիթեքում» լուրջ խուճապ է սկսվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ «Սանիթեք» ընկերությանն ուղղված հրապարակային նախազգուշացումից հետո աղբահանությամբ զբաղվող կազմակերպության ներսում լուրջ խուճապ է սկսվել: Քաղաքապետի հայտարարությունից հետո ընկերության ղեկավար կազմը ժողով է հրավիրել: Աշխատողների պատմելով` ընկերության ղեկավարը իրենց հորդորել է «դուխները չգցել», քանի որ շուտով աղբի մեքենաներ եւ աղբամաններ են բերվելու Հայաստան, եւ ամեն բան լավ է լինելու: Բայց ընկերության աշխատակիցները վստահ են, որ ղեկավարության խոստումները ձեւական են, քանի որ նրանք մեկ տարուց ավելի է, ինչ հնչեցնում են նման հայտարարություններ:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընկերության աշխատակիցները պատմել են, որ իրենց հետ տարիուկես է` աշխատանքային պայմանագիր չի կնքվում: Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Խաչիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե այսօր ինքը հանդիպում է ունենալու «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլի հետ` քննարկելու խնդիրները:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս