Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն առաջարկեց մասնակցել Իրանի Իսլամական Հանրապետությունում ջրհեղեղից տուժածների օգնությանը:
«Ցանկանում ենք հումանիտար օգնություն ուղարկել Իրան: Դա կազմակերպվում է ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով` այնտեղ նաև նրանց մասնակցությունն է լինելու: Ուղարկվելու են տեխնիկական միջոցներ, մեքենաներ և փրկարարներ», – մանրամասնեց Ցոլակյանը։
Իր հերթին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորեց դա։