Մարտի 30-ին, ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։
Թեմա՝ Հայաստանում կարմրուկի հայտնաբերման չորրորդ դեպքն է հայտնաբերվել։ Աշխարհում կարմրուկի տարածման միտումները, ինչպե՞ս կանխել վարակի տարածումը, վտանգավոր հետևանքները, ովքե՞ր պետք է պատվաստվեն։
***
Սույն թվականի մարտի 30-ին 11:00-16:00 Հանրապետության Հրապարակում տեղի կունենա <Բաս Վոյաժ> ընկերության տուրիստական ավտոբուսների ցուցադրություն, որն ուղղված է տուրիզմի խթանմանը Հայաստանում:
***
Մարտի 30-ին՝ ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրեն են ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն ու մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Ասուլիսի թեման՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ի.Ալիևի հանդիպման արդյունքները