Երեկ մահացել է հայտնի մարզիչ Ղուկաս Նիկողոսյանը:
Ղուկաս Նիկողոսյանը ծնվել է 1941թ. մայիսի 9-ին Լենինականում: Երկար տարիներ մարզել է «Արագած» մարզամշակութային ակումբի բասկետբոլի թիմը, որը տարիներ շարունակ մասնակցել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնություններին և մրցանակային տեղեր նվաճել:
1993թ. աշխատել է Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցում՝ մարզելով պատանիների ու մեծահասակների թիմերը:
Ղ. Նիկողոսյանի գլխավորած թիմերը մասնակցել են Համահայկական խաղերին և Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված մի շարք միջազգային մրցաշարերի:
2000թ. Ղուկաս Նիկողոսյանին շնորհվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող պատվավոր կոչում:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնում Ղուկաս Նիկողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին: