Մարտի 29-ի ժամը 10․40-ից, ավելի քան 2 ժամ Դիլիջան քաղաքի ավտոկայարանի մոտ` Լճափ կոչվող տարածքում: Դիլիջանի տասնյակ բնակիչներ բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներով փակել էին միջպետական ավտոճանապարհը։ ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` բողոքի գործողության պատճառը Դիլիջանի բնակիչ Դավիթ Հակոբյանի ազատազրկման դատավճիռն է։ 1989թ. ծնված Դ․ Հակոբյանը մեղադրվել է այն բանում, որ 2016թ. փետրվարի 11-ին, ժամը 22-ի սահմաններում Շամախյան թաղամասից վերադառնալիս Դիլիջանի բնակիչ Ս. Միքայելյանին սպանելու դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել վերջինիս «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: