Արսեն Թորոսյանն անդրադարձել է իր տեղակալի ձերբակալմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել․ «Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ Այլ մանրամասներ այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը տեղեկացրել էր առողջապահության փոխնախարարի ձերբակալման մասին։ Լուրեր էին պտտվում, որ ձերբակալվածը Արսեն Դավթյանն է։ Նախարարը հաստատեց այս լուրը։




Լրահոս