ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռու, Ստեփանավանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Բերդի, Ճամբարակի, Գավառի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին
ձյուն է տեղում:
Ձյան առատ տեղումների պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են:
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, Սարավանի և Ստեփանավանի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: