Ընդդիմադիր պատգամավորներն անհամբեր սպասում են կառավարության կառուցվածքի քննարկմանը․ «ԺԺողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է․ «Չնայած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նախագիծը մարտի 21-ից մուտք է արվել Ազգային ժողով, սակայն մինչեւ այժմ այն որեւէ հանձնաժողովում չի քննարկվել: Ավելին` դեռ պատգամավորներն էլ հստակ չգիտեն, թե երբ է նախագիծը քննարկվելու։ Մասնավոր զրույցներում պատգամավորներից շատերը ենթադրում էին, թե այդ նախագիծը պետք է որ քննարկվի ապրիլի 15-ին մեկնարկող քառօրյայում, սակայն մինչ այժմ էլ որեւէ հանձնաժողովի նախագծերի բաժնում այն ընդգրված չէ։

«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորները կամուկացի մեջ են, թե ինչպես դասավորեն իրենց հնարավոր գործուղումները, որպեսզի ե՛ւ հանձնաժողովում, ե՛ւ ԱԺ նիստում այդ քննարկմանը մասնակցեն։ Ընդ որում` խոսքն ընդդիմադիր պատգամավորների մասին է, որոնք ամեն գնով որոշել են ներկա լինել նախագծի քննարկմանը, քանի որ շատ հարցերում համաձայն չեն եւ պատրաստվում են օգտագործել առիթը քննադատելու համար։ Այնպես որ, նախագծի քննարկումը թեժ է անցնելու»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս