Աշխատանքային այցով այսօր Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում մասնակցել է Արցախյան գոյամարտում իրենց կյանքը նվիրաբերած 17 մաղավուզցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։
Նախագահներ Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցել արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհված մաղավուզցիների հիշատակին:
Արցախի նախագահը 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար մի խումբ մաղավուզցիների հանձնել է Արցախի պետական պարգևներ։
Այնուհետև երկու հայկական պետությունների նախագահները զրուցել են միջոցառմանը մասնակից մաղավուզցիների հետ։