Ապրիլի 3-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված ապրիլի 4-5–ը Երևանում կայանալիք IT գագաթնաժողովին:

Ի՞նչ խնդիրներ են քննարկելու IT-հսկաների ղեկավարները: Հայ մասնագետներն ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ գագաթնաժողովից: Այս ու այլ հարցերին կպատասխանեն գագաթնաժողովի կազմակերպիչները՝ Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Կոմլևը և «Հայաստանի իրավասություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արտյոմ Կոնստանդյանը:

Երևանյան տեղեկատվական տեխնոլոգիաների գագաթնաժողովին կմասնակցեն «Intel Corporation», «Սկոլկովո հիմնադրամ», «Մարվել դիստրիբիուցիա», «Dell EMC», «Hewlett Packard Enterprise», «ABBYY», «IBM», «Կասպերսկի լաբորատորիա», «Յանդեքս» և այլ հանրահայտ ընկերությունների ղեկավարները:

***

Ապրիլի 3-ին, ժամը 15.00-ին (խնդրում ենք ներկայանալ ժամը 14.40-ից սկսած) ՊԵԿ վարչական շենքում (Խորենացի 7 հասցեում, հարկային մուտքից) նախատեսվում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

***

Ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ին,  «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը կխոսի Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների, մի շարք կարևոր քաղաքաներում քուրդ թեկնածուների հաղթանակների մասին, բանախոսը կանդրադառնա նաեւ թե քաղաքական նոր պատկերը Թուրքիայում  ինչ նոր զարգացումներ կարող է թելադրել տարածարջանում:

***

Ապրիլի 3-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբում փաստաբան Հայարփի Սարգսյանը և Արմեն Ճուղուրյանը կխոսեն ՀՀ ՀՔԾ և ՀՀ գլխավորդատախազության անգործության վերաբերյալ:

ՀՔԾ- հրաժարվում է հարուցել քրեական գործ ՀՀ ԱԺ նախկին պատգամավորի գործողություններին իրավականգնահատական տալու համար, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը անգործություն է դրսևորում, բողոքը քննության կառնվի դատական կարգով:

***

Ապրիլի 3-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբում փաստաբան Հայարփի Սարգսյանը և Արմեն Ճուղուրյանը կխոսեն ՀՀ ՀՔԾ և ՀՀ գլխավորդատախազության անգործության վերաբերյալ: ՀՔԾ-ն հրաժարվում է հարուցել քրեական գործ ՀՀ ԱԺ նախկին պատգամավորի գործողություններին իրավականգնահատական տալու համար, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը անգործություն է դրսևորում, բողոքը քննության կառնվի դատական կարգով:

***

Ապրիլի 3-ին, ժ. 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս «Որքանո՞վ են անհրաժեշտ մարդուն պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները. իրավիճակը Հայաստանում» թեմայով:

Բանախոսներ՝

Արմեն Խաչատրյան. «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ի գինեկոլոգիայի բաժնի վարիչ

Լիլիթ Մարության. «Արինտերլև» ՍՊԸ «Վարդանանց նորարական ԲԿ-ի մանկական ծառայության ղեկավար:

***

Վաղը` ապրիլի 3-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն
աշխատանքային այց կկատարի Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիրի Կեչուտի ու Եղեգիսի
տեղամասեր:




Լրահոս