Ապրիլի 1-ին, ժամը 09.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սևան քաղաքի 3 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, թունավորվել են տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ գազի կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: