Լուսանկարը՝ News.am կայքի տեսանյութից
Երեկ՝ Լոռու մարզում Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ է գետնից վերցրել աղբը: Պատկերացնո՞ւմ էիք նման բան Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի դեպքում: Իհարկե՝ ոչ: Սա է Նոր Հայաստանը, երբ երկրի ղեկավարը չի խորշում նման արարքից:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` արդյոք խաղատներում ֆիզիկական անձանց ստացած շահումները ենթակա են եկամտահարկով հարկման:
Լեւոն Պողոսյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «ե» ենթակետի համաձայն` խաղատներում, շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները) դասվում են հարկատուի համախառն եկամուտների թվին: Ըստ նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի` նշված եկամուտները ենթակա չեն հարկման հարկային գործակալի (եկամուտ վճարողի) կողմից, եւ դրանց հարկումը կատարվում է` օրենքի 31-րդ եւ 31.1-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան, եկամուտ ստացող ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների հաշվարկի հիման վրա:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտից կարող են կատարվել օրենքով նախատեսված նվազեցումները (նվազեցվող եկամուտներ, անձնական նվազեցումներ եւ ծախսեր):
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակ:
Սեւակ Արզումանյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է.
քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է,
oդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք,
ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակի համար հաշվառված անձը մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո` ցանկացած ժամանակ` մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը: