Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակությանը:
Նախագահն արժեւորել է Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:
Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: