Ինչպես հայտնի է՝ երեկ վարչապետի աշխատակազմում տեղի են ունեցել մի քանի պաշտոնանկություններ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արթուր Սարգսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Մարգարիտ Ազարյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից։ Վերջինս ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մայրն է։ Վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալիկ Մխիթարյանը ևս ազատվել է աշխատանքից:
Պատճառները պարզելու համար ArmLur.am-ը կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ: Վերջինս հայտնեց. «Վերոնշյալ պաշտոնյաներն աշխատանքից ազատվել են վարչապետի հանձնարարությունը ոչ պատշաճ կատարելու պատճառով»: