Թարգմանիչը՝ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակեց Վարդան Մելքոնյանին, ով այդ պաշտոնում փոխարինեց Ինեսա Գաբայանին: Այս նշանակումը համակարգում ընդունվել է հետեւյալ ձեւակերպմամբ՝ մրից ելանք, ընկանք մրջուրը:

Խնդիրն այն է, որ Մելքոնյանը ոլորտի մասնագետ չէ, նա այնքան հեռու է այս համակարգից, որ նրա կենսագրությունը որեւէ տեղ չհրապարակվեց: Ըստ համակարգին ծանոթ մասնագետների՝ նա մասնագիտությամբ թարգմանիչ է եւ որպես թարգմանիչ է առնչվել համակարգի հետ:

Վարչապետ Փաշինյանին մի քանի փորձառու թեկնածու է առաջարկվել, որոնք կարող էին ղեկավարել համակարգը, բայց բոլորի համար անհասկանալի նրա ընտրությունը կանգ է առել Մելքոնյանի վրա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս