«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով չորս մեղադրյալներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին եւ Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ դեռ փետրվարի 15-ին հայտարարել էր նախաքննության ավարտ եւ գործը տրամադրել կողմերին՝ ծանոթանալու համար: Եւ, ահա, ապրիլի 6-ին՝ շաբաթ օրը, լրանում է գործի նյութերին ծանոթանալու համար ՀՔԾ սահմանած 50-օրյա ժամկետը:
Հիշեցնենք` ավելի վաղ կողմերը միջնորդություններ են ներկայացրել ժամկետը երկարացնելու համար, քանի որ չեն հասցրել ծանոթանալ 70 հատորանոց քրեական գործին, սակայն ՀՔԾ-ն մերժել էր այդ միջնորդությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նույն խնդրով կողմերը դիմել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն: Ավելին` Մարտի 1-ի գործով մեղադրյալների պաշտպանները կրկին միջնորդություն կներկայացնեն»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում