«Սասնա Ծռեր»-ն ավտոերթով գնում է Արցախ․ պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանը սոցիալական ցանցի իր էջում հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ, նախատեսում ենք Միասնության ավտոերթ դեպի Արցախ, որտեղ կանցկացնենք հագեցած և հետաքրքիր օրեր։

Ավտոերթի ամսաթվի, Արցախում մնալու օրակարգի և այլ մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ։
Հնարավորինս լայն ձևաչափով ակնկալում ենք ձեր անմիջական, գործնական և ակտիվ մասնակցությունը»։

Պաշտոնական Ստեփանակերտի կարծիքն իմանալու նպատակով ArmLur.am-ը զրուցեց Արցախի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ։ Վերջինս նշեց` եթե որևէ գործողություն օրենքի շրջանակներում է, ապա որևէ խնդիր չկա։

Անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի կոշտ հայտարարություններին՝ ուղղված «Սասնա Ծռեր»-ի անդամներին, Բաբայանը նշեց․ «Ինքը չի ասել՝ իրավունք չունեն գալ-գնալ։ Մենք ազատ երկիր ենք, և եթե մարդկանց այցը չի հակասում օրենքին, չի կարող արգելվել։ Եթե հակասում է, սա այլ հարց է, քանի որ մեզ մոտ չեն կարող լինել արտոնյալներ կամ այնպիսի մարդիկ, որոնք կշրջանցեն օրենքը; Բոլորն էլ հավասար են օրենքի առջև»:




Լրահոս