ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Տոնոյանի և ԳՇ պետի միջև տարաձայնություններ են սկսվել. ինչ հեռախոս կարող են ունենալ զորամասի սպաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի միջեւ տարաձայնություններ են սկսվել, բանը հասել է նույնիսկ տհաճ խոսակցությունների: Դեռ նախորդ տարի ՊՆ հրամանով ժամկետային զինծառայողներին թույլատրվել է բջջային հեռախոսներից օգտվել, միաժամանակ սահմանվել է այդ հեռախոսներից օգտվելու կարգը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ ԳՇ պետն էլ իր հերթին որոշում է կայացրել, ըստ որի՝ սպաները զորամասում կարող են հեռախոս ունենալ, բայց ոչ սմարտֆոն: Դ. Տոնոյանն ասել է, թե սա մարդու իրավունքների խախտում է, անձնական կյանքին միջամտելու փորձ: Տեսակետ կա, որ նախարարին զայրացրել է այն հանգամանքը, որ ԳՇ պետն այդ որոշումը կայացրել է առանց իր հետ քննարկելու եւ առանց տեղյակ պահելու: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ե՛ւ ՊՆ, ե՛ւ ԳՇ, որտեղից, սակայն, հերքել են լուրերը:




Լրահոս