Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև նպաստների ուշացմանը։ Նա ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բոթոյանից հետաքրքրվեց նաեւ դրանց ուշացման պատճառները։
Վերջինիս խոսքով, ուշացումը մի քանի պատճառներ եւ հիմնական տեխնիկական գործընթացներով է պայմանավոևված։ «Այս պահին լուծվե՞լ է հարցը, բոլորը ստացե՞լ են», – կրկին հարցրեց վարչապետը։ Բաթոյանն էլ նշեց, թե «Հայփոստ»-ը պետք է դրանք տրամադրի 10 օրվա ընթացքում, վճարումները սկսվել են մարտի 29-ից։
«Մենք երաշխավորվա՞ծ ենք, որ մյուս ամիս չեն լինի ուշացումներ»,- հետաքրքրվեց վարչապետը։ «Մենք ամեն ինչ անելու ենք, որ չլինի», – նշեց Բաթոյանը։
Վարչապետն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախապես չեն ապահովել, որևէ մեկը կարո՞ղ է տալ հարցի պատասխանը եւ ապա հետաքրքրվեց, թե ինչու հանձնարարականները չեն կատարվել։
«Որ ասում ենք պետական կառավարման համակարգում շատ պարապ մարդ կա, ասում եք չէ, այդպես չէ», – նշեց վարչապետը։ Նա կոչ արեց հանել այն պաշտոնյաների ցուցակը, ովքեր հանձնարականը չեն կատարել ու նրանց պատճառով մարդիկ ժամանակին չեն ստացել նպաստները։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: