Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի մայրաքաղաքում: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
«Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հանձնարարել են ԱԳ նախարարներին շարունակել աշխատանքը»,- հավելել է Մամեդյարովը: