Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան պատասխանել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ուղարկած նամակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (ԱԻԲԱ) Սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարարության ուղարկած նամակին պատասխանել էր,որ ամենաուշը 3 ամսվա ընթացքում Հայաստանում պետք է տեղի ունենան Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ: Այդ առիթով ՀԲՖ-ն պարզաբանում էր պահանջել ԱԻԲԱ-ից եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ,որ կարգավորող մարմինը արդեն տվել է պատասխանը::

Պատասխան նամակում ԱԻԲԱ-ն առաջարկում է անցկացնել եռակողմ հանդիպում եւ քննարկել ստեղծված իրավիճակը:Այդ նամակում չկա նաեւ ոչ մի խոսք կապված ֆեդերացիայի նախագահի ընտրություններիհետ:
ԱԻԲԱ-ի ուղարկած նամակը կրում է հետեւյալ բովանդակությունը`

«Հարգելի պարոն Գեւորգյան մենքվերջերս ստացել ենք այլ կից նամակագրություն Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից, որի բովանդակությունը մեզ մոտլուրջ մտահոգություն է առաջացնում: Իրավիճակը, ըստ երեւույթին, ցույց է տալիս, որ ՀԱՕԿ-ը եւ Սպորտի եւ Երիտասարդական հարցերի նախարարությունը չեն ընդունում ձեր գլխավորած ֆեդերացիան որպես բարեխիղճ մարմին, որը բռնցքամարտի պատասխանատուն է Հայաստանում:

Պարզ է, որ սա այն իրավիճակն է, որը ԱԻԲԱ-ն հույսունիշտկել ինչքան հնարավոր է արագ, քանի որ առանց այս կառույցների հովանավորության հայ մարզիկները, նույնիսկ եթե անցնեն ԱԻԲԱ-ի մրցույթների որակավորումը, չափազանց դժվար կլինի ներկայացնել իրենց երկիրը օլիմպիական կամ եվրոպական խաղերում:

Իրավիճակի պարզեցման եւ հստակեցման առաջխաղացման համար խորհուրդ է տրվում,որ ԱԻԲԱ-ի ներկայացուցիչները առաջին հերթին հանդիպեն շահագրգիռ կողմերիհետ, որպեսզի ավելի լավ հասկանան մտահոգ կողմերի կարծիքները եւ համաձայնության գան հետագա գործողությունների ընթացքի վերաբերյալ, ինչն էլ կլուծի այս անընդունելի իրավիճակը: Մենք կապ կհաստատենք ձեզ հետ` հույս ունենալով համաձայնությանգալվերոնշյալժողովիկազմակերպմանժամկետիշուրջ»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս