Վարչապետին զգուշացրել են՝ Սամվել Բաբայանը կարող է գլխացավանք դառնալ. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ՀՀ նոր իշխանությունների համար յուրատեսակ փորձաքար է դարձել: Բաբայանը մեկ ամիս է, ինչ հանդիպումների շարք է սկսել ինչպես Երեւանում, այնպես էլ Արցախի մի շարք բնակավայրերում:

Այս հանդիպումները, ինչպես վկայում են բազմաթիվ լրատվամիջոցներ, հստակ հակափաշինյանական բնույթ են կրում: Մասնավորաբար, օրերս արցախցիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Բաբայանը Փաշինյանին ակնհայտ մեղադրում էր բանակցությունները սխալ ուղով տանելու մեջ:

Գոյություն ունեցող տեսանյութերից պարզ է դառնում, որ, ըստ էության, Բաբայանն էլ է միացել «հողերի հանձնման» դավադրության տեսության կողմնակիցներին եւ փորձում է ցույց տալ, որ ինքն է այն «միակ տղամարդը», ով կարող է կանգնեցնել Փաշինյանին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետին քանիցս զգուշացրել են, որ Բաբայանը կարող է լուրջ գլխացավանք դառնալ եւ իր պահվածքով բավականին վտանգավոր լինել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս