Այսօր Վարդգես Գասպարին բողոքի լուռ ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մուտքի մոտ: Նա պառկած է գետնին «Մի խաբեք մեզ և ձեզ» պաստառով:
Քիչ առաջ Վարդգես Գապարիին մոտեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը և հետաքրքվեց, թե ինչ խնդիր կա:
Գասպարին պատգամավորին հայտնեց, որ այսօր կալանավորները կտտանքների են ենթարկվում, և ինքը այս քայլով ցանկանում է ուշադրություն հրավիրել այդ խնդրին:
Պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ իրենք կարող են լսել, բարձրաձայնել խնդիրը, պետք չէ այսպիսի քայլերի դիմել:
Մինչ պատգամավորը խոսում էր, ոստիկաններից մեկը մոտեցավ և ջուր տվեց Վարդգես Գասպարիին: