Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Հարգելիներս՝ ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ:
Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է:
Շնորհակալ եմ ձեր մտահոգությունների համար»: