Իվան Տելեգինը մասնակցություն ունեցավ ՀԿԵ-ի Երևան-Գյումրի նորագույն արագընթաց գնացքի մեկնարկի միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ. Ապրիլի 5-ին Երեւանի Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանից դուրս եկավ դեպի Գյումրի արագընթաց էլեկտրագնացքը, որին ներկա էին ՀՀ բարձրաաստիճան անձիք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Թեգեգինը, ով ՀԿԵ հյուրերի հետ միասին ուղևորվեց նոր էլեկտրագնացքով և ուսումնասիրեց դրա բոլոր հնարավորություններն ու հարմարությունները: Բացի այդ, ՀՀ վարչապետը եւ միջոցառման բոլոր մասնակիցները այցելեցին Գյումրիի լոկոմոտիվային դեպո:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ծավալել է երկարաժամկետ և հաջողակ համագործակցություն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ: Բանկը ՀԿԵ-ի միակ ֆինանսական գործընկերն է ՀՀ-ում: Բանկը իրականացրել է ՀԿԵ-ի առաջին էլեկտրագնացքի բրենդինգը`Երևան-Գյումրի-Երևան երթուղով, որը գործում է էքսպրես ձեւաչափով:

Բացի այդ, 2018 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր «Տիգրան Մեծ» մասնաճյուղը Երևանի երկաթուղային կայարանի շենքում, շնորհիվ երկաթգծի կայարանի և “Սասունցի Դավիթ” մետրոյի կայարանի ուղևորները հնարավորություն ունեն օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առաջարկած ծառայություններից ու պրոդուկտներից:




Լրահոս